«ՀԺ»-ն գրում է, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, կարծես, ցանկանում է կրկին վերադառնալ Հայաստանի քաղաքական կյանք, որտեղից ավելի քան երեք տարի է՝ նա հեռացել է: Փամբուկյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում:
«Հայաստանի իշխանական վերնախավում Փամբուկյանը ժամանակին տեղ Էր զբաղեցրել որպես մի գործարար, որը հաջողեցրել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ ռուսներին վաճառել: Նրա ամենախոշոր գործարքը «Հայաստանի բաշխիչ Էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքն Էր ռուսներին: Օրերս լուր տարածվեց այն մասին, որ ռուսները մտադիր են գնել «Արմավիա» ավիաընկերությունը, և այդ գործարքն էլ ցանկանում է կյանքի կոչել Հարություն Փամբուկյանը, որը այս պատմության մեջ ներկայացնում է ինչ-որ ռուս ներդրողների շահեր, որոնց անունները դեռևս չեն հրապարակվում: Պատմությունը կրկնվում է»:









































