Իժևսկում քրեական գործ է հարուցվել տեղի բնակչուհուն՝ հարևանի կողմից բռնաբարելու փաստով:
Քննության վարկածով, նախկինում բռնաբարության և գողության համար նախկինում դատապարտված տղամարդը ալկոհոլ է օգտագործել 28-ամյա իր հարևանուհու հետ: Խրախճանքի ընթացքում տղամարդը կասկածել է, որ կինը գողացել և կերել է խեցգետնի ձողիկների իր բաժինը: Դրա համար տղամարդը հարևանուհուց պահանջել է իր առջև ծնկի իջնել ու ներողություն խնդրել: Սակայն, ինչպես ենթադրում են քննիչները՝ դա չի բավարարել տղամարդուն: Հաջորդ գիշերը տղամարդը կոտրել է հարևանուհու տան փականները, ներխուժել է տուն և դանակի սպառնալիքով բռնաբարել հարևանուհուն:
Տղամարդուն արդեն մեղադրանք են առաջադրել: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել՝ կալանքը:











































