Լրագրող Արտակ Եղիազարյանը չի բացառում, որ ընտրությունների դեպքում կառաջադրի իր թեկնածությունը թիվ 1 ընտրատարածքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ լրագրողը:
Նա հստակեցրեց, որ այս մասին ավելի առարկայորեն կկարողանա խոսել, երբ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումին ընթացք տրվի ԱԺ-ում, և երբ պարզ կլինի, երբ են տեղի ունենալու ընտրությունները:
«Ես 33 տարեկան եմ, 30 տարի ապրում եմ այդ թաղամասում, շատ ընկերներ ունեմ, շատ բարեկամներ, ուստի կարծում եմ, որ առաջադրվելու դեպքում հաջողություն կգրանցեմ»,- կարծիք հայտնեց Արտակ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո հուլիսի 3-ին պատգամավորը հայտարարություն տարածեց ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նշենք նաև, որ Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից:









































