Ֆրանսիան համաշխարհային ֆինանսական շուկայում տեղադրել է է 7.826 միլիարդ եվրո արժողությամբ պետական պարտատոմս: Այս մասին հաղորդել է Ֆրանս տրեզոր գործակալությունը:
Գանձապետական պարտատոմսեր, որոնք պետք է մարվեն մինչ 2019թ., վաճառվել են 1.750 միլիարդ եվրոյի: Այս պարտատոմսերի եկամուտը կազմել է 2.02% նախքան համանման թողարկման 1.92%-ի համեմատությամբ:
2022թ մարվող պարտատոմսերը վաճառվել են 4.671 միլիարդ եվրոյով: Ընդ որում թանկարժեք փաստաթղթերի եկամուտը կազմել է 2.53%:
Պետական արժեքավոր փաստաթղթերը, որոնք պետք է մարվեն մինչ 2023թ., տեղադրվել են 1.405 միլիարդ եվրո արժողությամբ: Եկամուտը կազմել է 2.7%` 3.5%-ի համեմատությամբ:
Գործակալությունում նշել են, որ պետական պարտատոմսերը մեծ պահանջ են ունեցել: Հանրապետության էկոնոմկիայի նախարարությունը հույս ուներ, որ թանկարժեք փաստաթղթերի տեղադրման արդյունքում Ֆրանսիան կարող է ձեռք բերել մինչև 8 միլիարդ եվրոյի վարկ:









































