Գազայի իսլամիստական կառավարության ղեկավար Իսմաիլ Հանիան մտադիր է առաջիկա օրերին հանդիպել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսայի հետ և քննարկել պաղեստինյան անկլավի սահմանների բացման հեռանկարը: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժումը իրեն համարում է եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժման ճյուղ և հույս ունի, որ այդ շարժման հետ կապեր ունեցող եգիպտացի առաջնորդը կօգնի արտաքին քաղաքական մեկուսացման և տնտեսական բլոկադայի դեմ պայքարելու հարցում:
Իսլամիստական կառավարության փոխվարչապետ Մուհամեդ Աուադը ասել է, որ կողմերն աշխատում են Կահիրեում Հանիայի և Մուրսիի հանդիպումը կազմակերպելու համար: Բանակցությունները կարող են տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Աուադը հասկացրել է, որ Գազայի առաջնորդները մտադիր են կոնկրետ քայլերի դիմել շրջափակումից դուրս գալու համար:









































