Թուրքական Zaman պարբերականը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Քննարկվել է եգիպտական ճգնաժամը, ինչպես նաև իրավիճակը Թունիսում և Իրաքում:
Նշվում է, որ Քլինթոնը տեղեկացրել է Դավութօղլուին Եգիպտոսի վերջի զարգացումների մասին և ընդգծել Անկարայի դերը ճգնաժամի հաղթահարման հարցում:







































