ԵՀԱԿ խորհրդարանական ասամբլեայի ներկայացուցիչ Կոսկուն Կրուզը և Արեն Վեստերհովը չորեքշաբթի այցելել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, որը դատապարտված է յոթ տարվա ազատազրկման և հիմա Խարկովի հոսպիտալում է:
Կորուզը ժողովրդավարության կոմիտեի զեկուցող է, Հոլանդիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար:
«Այցի ժամանակ ԵԱՀԿ ներկայացուցիչները մեկ ժամվա ընթացքում շփվել են կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ղեկավարության հետ, իսկ հաջորդ երկու ժամը Յուլիա Տիմոշենկոյի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2011թ-ին Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Հենց ինքը՝ նախկին վարչապետը, գտնում է, որ իրեն հետապնդում են քաղաքական նպատակներով, իսկ իշխանությունները դա հերքում են: Դատական գործընթացի ժամանակ նրա առողջական վիճակը վատացել է և նա տեղափոխվել է Խարկովի կլինիկաներից մեկը: