Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ավստրիական «ՍՎԱՐԿՈ» ընկերության գլխավոր տնօրեն Ալբին Լայսմյուլերի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքում այսօր արդեն ստորագրվել է փոխշահավետ համագործակցության պայմանագիր, համաձայն որի` ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքային տնտեսության ոլորտներում, մասնավորապես` ավտոկայանատեղիների կազմակերպման և քաղաքային լուսավորության ցանցի արդիկանացման ու էներգախնայողության համակարգի ներդրման ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում տեխնիկական հիմնավորմամբ հստակ բիզնես ծրագրեր մշակել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ ձեռնարկություն ստեղծել:
Հաշվի առնելով, որ «ՍՎԱՐԿՈ»-ն առաջատար միջազգային ընկերություն է` մասնագիտացած ճանապարհային ցուցանակների, ազդանշանային և ճանապարհային երթևեկության կարգավորման համար նախատեսված սարքավորումների, ծառայությունների մատուցման և լուծումների առաջարկման ոլորտում, քաղաքապետարանը որոշել է երկարաժամկետ համագործակցություն ծավալել ընկերության հետ:
Երևանի քաղաքապետարան








































