Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, Լեհաստանի խորհրդարանն արգելել է բարձրաստիճան պաշտոնյաներին թռչել միևնույն օդանավով:
Միասին չեն կարող նույն օդանավում գտնվել Լեհաստանի նախագահը, վարչապետը, Սեյմի և Սենատի խոսնակները: Նրանց հետ չեն կարող ճամփորդել զինված ուժերի ղեկավարությունը, Անվտանգության խորհրդի ղեկավարը և կառավարության որոշ անդամներ:
Այս արգելքի անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ 2010թ. ապրիլին Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքից ոչ հեռու կործանվեց Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավը, որի հետևանքով զոհվեցին երկրի բարձրաստիճան զինվորականության և կառավարության բազմաթիվ անդամներ:










































