Yerkir.am-ը հայտնել էր, որ Վարդան Օսկանյանը ցանկանում է որոշակի մանրամասներ հայտնել «Սիվիլիթաս» հիմնադրամի վերաբերյալ «փողերի լվացման» գործով:
«Այդ կապակցությամբ Վ. Օսկանյանը թույլտվություն էր խնդրել Ազգային անվտանգության ծառայությունից: Սակայն, ինչպես Yerkir.am-ին հայտնեց Վ. Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, դեռևս նորություն չկա:
«Իրենք ասացին` եկեք ձեզ հարցաքննենք, որպեսզի իմանանք, թե ինչ եք ուզում հրապարակել: Դրանից հետո այլեւս պատասխան չունենք»,- ասել է նա:
Ի դեպ, փաստաբանը նաև նշել է, որ հակառակ այն հրապարակումների, թե Օսկանյանը ցուցմունք չի տալիս, նա առաջին անգամ մանրամասն ցուցմունք է տվել, իսկ վերջին անգամ էլ վերահաստատել է ասածները»: