«Առավոտ»-ի հավաստի տեղեկություններով՝ «Արմավիան» հրաժարվել Է «Սուխոյ» ընկերության արտադրության ևս մեկ ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունից:
«Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Ինդոնեզիայում ցուցադրական թռիչք կատարելիս կործանվեց «Սուխոյ սուպերջեթ-100» ուղևորատար ինքնաթիռը: «Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի աոաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» Էր, որը մեկ տարի աոաջ գնեց «Յուրի Գագարին» անունով աոաջին ինքնաթիռը: Այն ժամանակ ասվում Էր, որ առաջիկայում ևս առնվազն մեկ «Սուխոյ սուպերջեթ» է Հայաստան բերվելու»: