«Հրապարակ»-ը գրում է, որ սեպտեմբերի 9-ին տեղի են ունենալու նաև Մեծամոր համայնքի քաղաքապետի ընտրությունները:
«Ինչպես և նախորդ անգամ, քաղաքապետի պաշտոնի հավակնողները երկուսն են` գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը և նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը: Վերջինս Աժ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հարազատ եղբայրն է: Աշոտ Գրիգորյանը Մեծամորի քաղաքապետն էր մինչև 2008թ. ՏԻՄ ընտրությունները: Այն ժամանակ իշխանությունը չաջակցեց Աշոտ Գրիգորյանին, քանի որ նախագահական ընտրություններում Մանվել Գրիգորյանն անցել էր «համաժողովրդական շարժման» կողմը: Հիմա իրավիճակը մի փոքր այլ է, և դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան այս անգամ»: