ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Կառլ Լամերսը ժամանել է Խարկովի հիվանդանոց` այցելելու Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Այս մասին հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ լրատվական գործակալությունը:
Մոսկվայի ժամանակով ժ. 14.45-ին ոստիկանական ուղեկցությամբ հիվանդանոցի դռներին է մոտեցել ավտոմեքենաների շարասյունը, որին դիմավորել են Տիմոշենկոյին իրենց աջակցությունը հայտնող մի քանի տասնյակ ցուցարարներ:
Հայտնի չէ՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ծրագրում է այցից յհետո զրուցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն 2011 թ. հոկտեմբերին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ ՌԴ-ի հետ գազային համաձայնագրի ստորագրման ժամանակ իր իրավասությունները գերազանցելու մեղադրանքով։