Գերմանացիները պետք է սեփական միջոցներից վճարեն քամու էլեկտրակայանների շահագործման համար, որոնք չի հաջողվի միացնել ազգային էլեկտրացանցի համակարգին: Այս մասին գրում է Die Welt-ը:
Այս առաջարկով են հանդես եկել Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսթլերն ու էկոլոգիայի նախարար Պետեր Ալտմայերը:
Գերմանիայի կառավարությունը ծրագրում է, որ 2030 թ. էներգիայի 15 տոկոսը արտադրվելու է Հյուսիսային և Բալթյան ծովերում օֆշորային քամու էլեկտրակայաններում:
Նրանց հզորությունը պետք է հասնի 25 հազար մեգավատտի, իսկ ներկայումս կազմում է ընդամենը 5.5 հազար մեագավատ:
Քամու էլեկտրակայանների արագությունը էլեկտրացանցում դեռ շատ դանդաղ է: