Ռուսաստանի Տյումեն քաղաքի ոստիկաններից մեկը հրազենային վնասվածք է ստացել Ադրբեջանի քաղաքացու արձակած կրակոցներից, տեղեկացնում է aze.az-ը:
Ադրբեջանցին, որի ինքնությունը գաղտնի է պահվում, սկսել է կրակել ոստիկանների վրա, երբ վերջիններս նրան կանգնեցրել են փաստաթղթեր ստուգելու համար:
Կրակելուց հետո նա փախուստի է դիմել, սակայն իրավապահների` զենքի կիրառման արդյունքում նա վնասվածք է ստացել և ձերբակալվել:










































