«Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի առափնյա պարեկային ծառայության «Սուխումի» նավն ուղևորվել է Թուրքիա և Ուկրաինա՝ մասնակցելու միջազգային ծովային զորավարժություններին:
Black Sea Hawk 2012 ծովային զորավարժությունները կազմակերպվել են Թուրքիայի ծովային ուժերի կողմից և իրականացվում են Սևծովյան երկրների առափնյա պարեկային ծառայությունների BLACKSEAFORUM–ի շրջանակներում:
Հուլիսի 7-22-ը «Սուխումի » պարեկային նավը կմասնակցի Ուկրաինայում կայանալիք զորավարժություններին, որն անցկացվում է «Համագործակցություն հանուն խաղաղության» Sea Breeze 2012-ի շրջանակներում: