Ինչպես ահղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, այդ երկրում նկարահանել են աշխարհում մեծ ժողովրդականության վայելող և Հայաստանում էլ ցուցադրված «Էլենն ու ընկերները» ֆիլմի շարունակությունը: Ֆիլմը կոչվելու է «Սիրո գաղտնիքներ» (Les Mysteres de l’Amour):
Ֆիլմում նախկին կազմից մի քանի հայտնի դերասաններ մասնակցություն են ունեցել: Մասնավորապես ներգարվված են Պատրիկ Պյուդեբան, որը խաղացել է Նիկոլյայի դերը, ինչպես նաև Սեբաստյան Ռոշը` Քրիստիանի դերում (ավելի հայտնի էր Քրի-Քրի անունով):
Ֆիլմում խաղալու է նաև Էլենի դերակատարը` Էլեն Ռոլեն, ինչպես նաև իգական սեռի ներկայացուցիչների դերերը խաղացած դերասանուհիները:









































