ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան հերթականն էր, և դա այդպես էլ պետք է լիներ. նման կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը.
«Մինսկի խմբից սպասել, թե նա մեր փոխարեն կլուծի խնդիրը, անիրական է: ՄԽ-ի գործն է հանդիպումներ կազմակերպել կողմերի միջև և այնպես անել, որ բանակցային գործընթացը կանգ չառնի: Դա է նրանց քաղաքականությունը, և հենց դա է ճիշտ, անհրաժեշտ և օգտակար»:
Կովկաս ինստիտուտի տնօրենը նկատեց, որ Մինսկի խումբը հենց այն ֆորմատն է, որի շրջանակներում պիտի քննարկվի ղարաբաղյան հարցը, և այս հարցի քննարկումն այս ֆորմատից մեկ այլ ֆորմատ տեղափոխելը կբերի մահվան:
Ա. Իսկանդարյանը հիշեցրեց, որ ղարաբաղյան հիմնահարցը այն խնդիրներից չէ, որոնք լուծվում են արագ։ Սա երկարաձգվող կոնֆլիկտ է, և այսպես դեռ երկար է տևելու:











































