Ինչպես հաղրոդում է France Presse գործակալությունը, Փարիզի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել Թունիսի հեղափոխության հերոս դարձած մրգավաճառի` Մուհամադ Բուազիզիի անունով կոչել Փարիզի հրապարակներից մեկը:
Բուազիզիի մահը առիթ դարձավ բողոքի լայնածավալ ակցիաների համար, որի արդյունքում «գահից» զրկվեց Թունիսում 23 տարի շարունակ իշխած Զին Ալ-Աբիդին բեն Ալին: 26-ամյա երիտասարդը 2010 թ. դեկտեմբերի 17-ին ինքնահրկիզվել էր այն բանից հետո, երբ առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող երիտասարդին փորձել էին զրկել նաև այդ ապրուստից` պատճառաբանելով, թե մրգերը վաճառում է առանց արտոնագրի:
Այս դեպքից հետո նախ ըմբոստացավ Բուազիզիի փոքրիկ քաղաքը, այնուհետև՝ ողջ երկիրը: Բուազիզիի մահը փոփոխություններ բերեց ոչ միայն Թունիսին, այլ նաև ողջ տարածաշրջանին, որը դեռ երկար ժամանակ կգտնվի համակարգային փոփոխությունների եզրին:









































