Ինչպես հաղորդում է Новый регион ռուսական կայքը, Չելյաբինսկի մարզում` հարավային Ուրալում, Արևելքի լավագույն ավանդույթներով հարսնացու են առևանգել: Հայտնի է դարձել, որ ծնունդով վրաստանցի մի երիտասարդ, մի քանի անգամ մերժում ստանալով իր համերկրացուց, առևանգել է նրան: Վրացուն ձերբակալել են հարևան Սվերդլովի շրջանում:
Կայքը նաև հիշեցնում է, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև 2010 թ. հոկտեմբերին, երբ ծնունդով Հայաստանից 27-ամյա երիտասարդը գողացել էր իր համերկրացուն: Նրան որոշ ժամանակ բռնի պահել էր մի բնակարանում` պահանջելով ամուսնանալ իր հետ: Քրեական գործը դադարեցվել էր այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության էին եկել: