Գրող և նորաձևության ակտիվիստ Էլիզաբեթ Քլայնը քննադատել է ամերիկյան հագուստի արտադրության ոլորտի ներկայացուցիչներին՝ առաջին տիկնոջ վրա հարձակում գործելու համար:
Քլայնն իր դժգոհությունն է հայտնել The Huffington Post-ին՝ ասելով. «Իրականությունն այն է, որ վերջին 10 տարիներին տեքստիլ արդյունաբերությունն ու նորաձևությունը մահացել են: Այդ դեպքում ինչո՞ւ ենք այդքան հուզվում, երբ մեր տիկնոջը տեսնում ենք էժան և ներկրված հագուստով»:
Քլայնի նոր գիրքը վերնագրված է այնպես՝«Overdressed: The Shockingly High Cost Of Cheap Fashion» (Գերհագնվածը. Էժանագին նորաձևության ապշեցուցիչ բարձր գինը):
Տիկին Օբաման մեծ աղմուկ էր բարձրացրել անցած տարվա փետրվարին՝ H&M խանութից գնված էժան զգեստով հայտնվելով ուղիղ եթերում: Քլայնը նշում է, որ չնայած Միշել Օբաման նախընտրում է արտասահմանից ներկրված հագուստները, նա մեծապես խրախուսում է անհայտ ամերիկացի դիզայներներին:
Գրքում, որում պատմվում է շքեղ կամ էժանագին հագնվողների մասին, գրված է, որ նման դիրքի մարդիկ պետք է ազդեն մարդկանց և ոգևորեն, որ մարդիկ փոխեն իրենց մոտեցումը նորաձևության հանդեպ:
Հեղինակը կարծում է, որ պատճառը նորաձև երևալու և զգեստապահարանը շարունակ թարմացնելու մարդկանց ձգտումն է: Էժանագին նորաձևությունը մեկ քայլ առաջ է անցել բարձր և որակյալ նորաձևությունից:









































