Վենեսուելայի կողմից արտադրվող անօդաչու ինքնաթիռները ռազմական նպատակներ չեն ունենա: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահ Ուգո Չավեսը երեքշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Չավեսը զարմանք է հայտնել, որ վենեսուելական անօդաչու սարքերի մասին տեղեկությունն այդքան մեծ աղմուկ է բարձացրել արտասահմանյան մամուլում:
«Դրանք համեստ ինքնաթիռներ են, դրանցից մենք առայժմ երեք հատ ունենք,- ասել է Չավեսը:- Նրանց, ովքեր աղմուկ են բարձրացնում, ես պատասխանում եմ, որ դրանք հագեցած չեն ոչ մի սպառազինությամբ, դրանց վրա տեղադրված են միայն տեսախցիկներ, իսկ նրանց գործունեության շառավիղը չի գերազանցում 90 կմ-ը»:
Չավեսի խոսքերով՝ անօդաչուն սարքերը անհրաժեշտ են երկրի սահմաններում հսկողություն սահմանելու, այդ թվում՝ նարկոմաֆիայի և մաքսանենգ ապրանքների նեմուծման, ինչպես նաև տարերային աղետների շրջաններում իրավիճակն ուսումնասիրելու համար: «Սրանք այն անօդաչու սարքերը չեն, որոնց օգնությամբ Միացյալ Նահանգները պատերազմ է մղում ամբողջ ժողովուրդների դեմ՝ իրականացնելով իսկական ցեղասպանություն»,- նշել է Չավեսը:
Հիշեցնելով, որ անօդաչու սարքերի արտադրության գործարաններ ունեն նաև Բրազիլիան և Արգենտինան՝ նախագահն ավելացրել է. «Այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք կարող արտադրել այդ անմեղ ինքնաթիռները»:











































