Սոցիալիստները, որոնք իշախանության են եկել Ֆրանսիայում, մտադիր են բարձրացնել երկրում աշխատանքի վարձատրման նվազագույն վճարը` հույս ունենալով դրանով նպաստել երկրում պահանջարկի ակտիվությանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կառավարությունը մտադիր է խթանել բնակչության ծախսերը մեծ եկամուտներով: Այս մասին հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»: Միաժամանակ, ձախերը զբաղվում են նաև հարկերի բարձրացմամբ` կապված եկամուտների բարձր մակարդակի հետ, ինչպես նաև նոր հոսքեր են որոնում բյուջեն համալրելու ու դեֆիցիտը կրճատելու համար:
Այդուհանդերձ, հենց շարքային քաղաքացիների վրա են հույս դնում սոցիալիստները: Առայժմ հայտնի չէ, թե ինպիսին կլինի ընթացիկ տարվա ցուցիչը, սակայն մայսին գնաճը դանդաղել է մինչև 2 տոկոսի` տարեկան կտրվածքով:
Ինչպես հայտնել են երկրի կառավարությունից, հուլիսի 1-ից Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 2 տոկոսով:









































