Tuesday, 23 06 2026
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

Merrill Lynch-ը Ռուսաստանին կանխատեսել է հարկերի անխուսափելի աճ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական խոստումները կպահանջեն բյուջեի հավելյալ ծախսեր ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով, ինչը կհանգեցնի հարկերի անխուսափելի աճի: Ինչպես այսօր գրել է «Վեդոմոստին», այս մասին նշված է Bank of America Merrill Lynch (BofA)-ի` ՌԴ-ում 10 տարվա կտրվածքով էկոնոմիկայի զարգացման կանխատեսման մեջ:

Հետազոտության հեղինակների կարծիքով` Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելով` ՌԴ-ն կմեծացնի հումքային մասնագիտացումը, քանի որ բնական ռեսուրսների մեծամասշտաբ պահուստները Ռուսաստանի ակնհայտ մրցունակային առավելությունն են:

Միևնույն ժամանակ, կառավարությունը պետք է աշխատի պահպանել բալանսավորված բյուջեն 100-115 դոլար` 1 բարել նավթի դիմաց մակարդակում, որպեսզի խուսափի ուժեղ պակասուրդից: Դրա հետ կապված` նավթի վաճառքից ստացված եկամուտները բյուջե կկրճատվեն:

Ռուսաստանը ստիպված է լինելու բախվել աշխատուժի կրճատմանը, ինչը բնորոշ չէ զարգացող երկրների համար:

BofA-ում կարծում են, որ աշխատողների պակասը կհանգեցնի աշխատավարձերի բարձրացման, և արդեն 2020 թ. միջին խավի թիվը կաճի եռակի ու կկազմի 66.7 մլն մարդ: Ու քանի որ հարկերը կբարձրանան, բիզնեսը ստիպված կլինի ակտիվ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը` եկամուտը պահպանելու համար: Դա կհանգեցնի տնտեսության առողջացման:

BofA-ն կանխատեսում է նաև Ռուսաստանի էկոնոմիկայի աճ` տարեկան միջինը 3.9 տոկոս: Ընդ որում` եթե ԿԲ-ի դրամային քաղաքականությունը պահպանվի, ապա ինֆլյացիան բարձր կլինի 4 տոկոսից:

Ներդրումային բանկում նկատում են, որ եթե ներկայիս ռուսական էլիտան ցանկանա իշխանության գլուխ մնալ և 2020 թ. հետո, ապա պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնի: Սակայն, ըստ BofA-ի, նրանց համար վտանգ կներկայացնի ներքին քաղաքականությունը, որի խստացումը կարող է հանգեցնել «ռուսական գարնան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում