Ավստրիական Ալպերի լեռնային Դախշտայն հատվածում ռոմանտիկ գիշեր անցկացնելու հնարավորությունը դրվել է աճուրդի: Ինչպես տեղեկացնում է Austrian Independent-ը, արտասովոր ծառայության վաճառքն իրականացվում է eBay օնլայն աճուրդում: Լոտից ստացված գումարը կտրամադրվի UNESCO-ին, որը Դախշտայնն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Այն զույգը, որը ամենամեծ գումարը կառաջարկի Ալպերում գիշեր անցկացնելու համար, հնարավորություն կստանա գիշերել մաքուր օդում՝ավելի քան 2000 մետր բարձրության վրա: Սիրահարներին կտրամադրվի երկտեղ մահճակալ, բիոզուգարան, ինչպես նաև զանազան մթերքներով զամբյուղ: Այլ հարմարություններ չեն լինի:
Ինչպես նշել են Ավստրիայի զբոսաշրջային գերատեսչությունում, նրա հիշողությունից, ով հնարավորություն ստանա գիշերել լեռներում, երբեք դա չի ջնջվի: Նրանք նաև նախազգուշացրել են, որ եթե սիրահարները իրենց ոտքերի տակ շարժ զգան, ապա հեռանան այնտեղից, քանի որ դա վկայում է մոտալուտ ձնահոսքի մասին:
Առաջին ռոմանտիկ գիշերն Ալպերում աճուրդի կհանվի հունիսի 29-ին: Դրանից հետո աճուրդի կհանվեն ևս երեք գիշերներ:






































