Վրաստանի Փոթի նավահանգստում ձերբակալվել է Ռուսաստանի դրոշի տակ նավարկող Naruksovo նավը:
Кавказ-пресс գործակալության տարածած տեղեկության համաձայն, նավապետ, ՌԴ քաղաքացի Պյոտր Ուշակովի նկատմամբ վարչական վարույթ է բացվել ծովը վնասակար նյութերով աղտոտելու համար:
Փոթիի դատարանը 5 հազար լարիի տուգանք է նշանակել, իսկ նավը կայանված է նավահանգստի տուգանային կառամատույցում: