Անգլիայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին դանիական Lauge Jensen ինժեներական ընկերության հետ համատեղ ստեղծել է էկսքլյուզիվ մոտոցիկլետ՝ զարդարված ադամանդներով:
Այն ստեղծված է Ռունիի իսկական երկրպագուի համար: Բաքի վրա նկարված է թիվ 10 համարի ներքո խաղացող Ուեյնիի մարզաշապիկի հետևի հատվածը: Մոտոցիկլետը զարդարված է ավելի քան 20 սև և մեկ սպիտակ ադամանդով:
Մոտոցիկլետն ունակ է 4 վայրկյանում զարգացնել մինչև 100 կմ/ժամ արագություն, իսկ նրա առավելագույն արագությունը կազմում է 242 կմ/ժամ:
Ուեյն Ռունիի մոտոցիկլետը աճուրդի է ներկայացվել eBay-ում և մի քանի օր անց անանուն գնորդի կողմից գնվել է ռեկորդային՝ 170.900 դոլարով: Ստացված գումարը ուղղվել է KidsAid բարեգործական հիմնադրամին: Հավանաբար այն ավելի բարձր գնով կարող էր վաճառվել, եթե Անգլիայի հավաքականը անցներ Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ:







































