Tuesday, 30 06 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Վարդան Օսկանյանը եղել է հարյուրավոր քաղբանտարկյալների գործերի կնքահայրը. Պ. Մակեյան

Պետք է ձևավորվի նոր ուժի կենտրոն, և դրա կազմակերպիչը պետք է լինի Հայ ազգային կոնգրեսը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:

«Եթե ՀԱԿ-ը պաշտպանի Վարդան Օսկանյանին, այլևս Կոնգրես չի լինի, բայց ես համաձայն չեմ այն տեսակետին, որ երեկ կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ նրա անձի հետ կապված ուղիղ ակնարկներ եղան: Վարդան Օսկանյանը եղել է հարյուրավոր քաղբանտարկյալների գործերի կնքահայրը, սակայն նաև դեմ եմ, որ մարդու վրա գործ սարքեն»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին նկատեց, որ երեկվա ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին որպես ընդդիմության նոր լիդեր նախանշելու ակնարկներ հնչեցին:

Անդրադառնալով կառավարության հնգամյա ծրագրին՝ նա նկատեց, որ այն առաջին հերթին, իսկապես, քաղաքական փաստաթուղթ է:

ՀՀԿ-ական պատգամավորը միաժամանակ չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանում ինքնասպանությունների թիվն աճել է կառավարության ծրագրի ընդունումից հետո:

Պետրոս Մակեյանն էլ նկատեց, որ ընդունված փաստաթուղթը որևէ աղերս չուներ Հայաստանի հետ:

ՀԱԿ անդամը նաև նշեց, որ ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերը խորհրդարան են մուտք գործել իշխանության բարի կամքի շնորհիվ: «Իսկ ահա ՀԱԿ-ի մասով իշխանությունը վերջին պահին գրեց 7 տոկոսը՝ վախենալով, որ նա կարող է մարդկանց կրկին փողոց դուրս բերել»:

Մկրտիչ Մինասյանն ի պատասխան Մակեյանի այդ դիտարկմանը՝ նշեց, որ իշխանությունները ոչ մի կուսակցության հանդեպ բարի կամք չեն դրսևորել: «Դա բացառվում է, նման բան անհնար է: Ի՞նչ է, դիտորդնե՞ր չկային, որ մենք 6,99 տոկոսը 7 դարձնեինք»,- հարց հնչեցրեց իշխանական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում