Thursday, 11 06 2026
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ

Մեծ վախն ու սպասումը

Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի հիմնական, առանցքային բնորոշիչը, թերևս, այն է, որ գործընթացները զգալիորեն պայմանավորված են արտաքին քաղաքական հարթություններում տեղի ունեցող զարգացումներով:

Հայաստանում ընդունված է համարել, և քաղաքական ընդդիմության առաջնորդների մի զգալի մասն էլ այդ հարցում հետևողականորեն համոզում է հանրությանը, որ այդ արտաքին գործընթացները Հայաստանին առնչվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերության պրիզմայով և եթե չլինեին այդ հարցերը, Հայաստանը պարզապես անհետաքրքիր կլիներ աշխարհի համար, և որևէ գերտերություն Հայաստանի հանդեպ չէր ցուցաբերի գործուն շահագրգռություն: Այդ տեսակետը բավական լայն տարածում ունի Հայաստանում, ինչը նաև, ըստ էության, հանդիսանում է պետության և հասարակության զարգացման տեսանկյունից դեստրուկտիվ մոտեցում: Բանն այն է, որ այդպիսով հանրության շրջանում ձևավորվում է որոշակի թերարժեքության բարդույթ, երբ Հայաստանի քաղաքացին դադարում է ինքզինքը ընկալել որպես աշխարհի մաս, որպես աշխարհի իրավահավասար սուբյեկտ, այլ ունենում է զոհի ինքնազգացողություն, կանխավ խաբվածի ինքնազգացողություն, ինչն էլ ստիպում է փակվել աշխարհի առաջ, մտավախություն ունենալով, որ ցանկացած բան դավադրություն է իր դեմ` դավադրություն է իր պետության դեմ: Այդպիսով աշխարհը բաժանվում է չարի ու բարու, բարեկամի և թշնամու, ու շահի հասկացությունն ու գիտակցումը, հետևաբար սեփական շահը սպասարկելու ունակությունը պարզապես ջլատվում են անխնա կերպով: Դա իմիջիայլոց:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական գործընթացների ազդեցությանը Հայաստանի վրա, ապա դրանք, թերևս, ավելի լայն են, քան Ղարաբաղի խնդրով և հայ-թուրքական հարցով սահմանափակումը: Բանն այն է, որ Հայաստանը գտնվում է կարևորագույն մի տարածաշրջանում, որը աշխարհաքաղաքական իմաստով ունի հանգուցային նշանակություն մի քանի վեկտորներով: Այստեղ թե՛ Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ դիմակայությունն է, թե՛ Արևմուտքի և ասիականության քաղաքակրթական մրցակցությունը, թե՛ կան լոկալ այլ խաչվող շահեր ու երևույթներ՝ անվտանգության, քաղաքականության, տնտեսության առումներով: Այդ ամենը ենթադրում է, որ անգամ Ղարաբաղի խնդրի և հայ-թուրքական գործընթացի որոշակի հանգուցալուծման պայմաններում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ինքնին որպես պետական սուբյեկտ հետաքրքրություն առաջացնել միջազգային կառույցների և գերտերությունների շրջանում:

Այսինքն` Հայաստանի և աշխարհի փոխհարաբերությունը պետք չէ սահմանափակել միայն հայ-թուրքական կամ ղարաբաղյան խնդիրներով: Հակառակը, դրանք է պետք է դիտարկել Հայաստանի և աշխարհի հարաբերության կոնտեքստում, մատուցել հենց այդպես և այդ կոնտեքստի շնորհիվ փորձել հետ բերել այդ խնդիրներում արտաքին քաղաքական և ներքաղաքական բացթողումների ու թերացումների հետևանքով կորցրածը: Միևնույն է, եթե անգամ մենք չենք դիտարկում այդ ամենը հենց այդ՝ առավել լայն կոնտեքստում, աշխարհը մեր հետ հարաբերությունը դիտարկում է հենց այդպես: Իսկ դա նշանակում է, որ մենք առնվազն կարող ենք բաց թողնել աշխարհին համարժեք լինելու պահը, եթե շարունակենք մեր իսկ դերակատարությունը պատկերացնել այդքան նեղ հունի մեջ: Խոսքն, իհարկե, սեփական դերի գերագնահատման մասին չէ: Պարզապես, պետք չէ նաև թերագնահատել սեփական ռեսուրսները: Սակայն Հայաստանի քաղաքական դաշտում այդ թերագնահատման մթնոլորտը, թերևս, պայմանավորված է նրանով, որ քաղաքական սուբյեկտների զգալի մասը հոգեբանորեն, նաև ինտելեկտուալ առումով պատրաստ չէ առավել լայն դերակատարման և ամեն կերպ փորձում է դիմադրել առավել լայն առաքելության հեռանկարին` ձգտելով չմտնել առավել մեծ պատասխանատվության տակ: Սակայն ամեն ինչ չէ, որ պայմանավորված է հայկական քաղաքական դաս կոչվածի ցանկությամբ, և այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որ հակառակ իր ցանկության, այդ քաղաքական դասը՝ իշխանական և ընդդիմադիր «էլիտաները», ստիպված են ստանձնել այդ առաքելությունը կամ պարզապես հեռանալ:

Այլ կերպ ասած` հայաստանյան քաղաքական դասի համար եկել է անկեղծության գլոբալ պահը, ինչի պատճառով էլ պայմանավորված է ներկայիս մեծ դադարը: Բոլորը պատկերացնում են, թե ինչ է կատարվում, հասկանում են, որ Հայաստանը` որպես պետություն և հասարակություն, կանգնած է, ի վերջո, նշանակալից դերակատարություն և առաքելություն վերցնելու, տարածաշրջանում էական դերակատար դառնալու հեռանկարի առջև, բայց միևնույն ժամանակ, բոլորն էլ ձգտում են չլինել առաջինը: Բոլորը մտածում են, որ առաջինը, միևնույն է, տապալելու է այդ բեռը, և կարծում են, որ դրանից հետո երկրորդի վրա կամ ավելի թույլ բեռ կդնեն, կամ ընդհանրապես կազատեն այդ բեռից` մտածելով, որ Հայաստանի քաղաքական դասի ուսերը իզուր ծանրացնել չարժե, որ այդ ուժերը փխրուն են և պետք չէ ավելորդ ռիսկի դիմել: Իրականում, սակայն, դա մոլորություն է, քանի որ բեռը ոչ ոք չի թեթևացնելու:

Բեռը Հայաստանի պատիվն է, բայց նաև համաշխարհային անհրաժեշտություն: Այսինքն` Հայաստանին ոչ թե գեղեցիկ աչքերի կամ սարերի, այլ համաշխարհային գլոբալ շահի կոնտեքստում են արժանացնում այդօրինակ պատասխանատու պատվի, առաջարկելով տարածաշրջանային առաջատարի էական կարգավիճակ՝ տնտեսական և քաղաքական արդիականացման կոնտեքստում, ռազմաքաղաքական և քաղաքակրթական գործոնի արդյունավետության բարձրացման հեռանկարով: Հետևաբար, պատասխանատվությունն անխուսափելի է, և սպասումը իրականում առավել ծանրացնում է այն: Շահելու է նա, ով առաջինը և համարժեք կգործի: Հայաստանը շահելու է այսպես թե այնպես, իսկ քաղաքական սուբյեկտները պետք է որոշեն՝ շահում են Հայաստանի՞ հետ, թե՞ մնում են Հայաստանից «դուրս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում