Մոտ մեկ շաբաթ առաջ` հունիսի 21-ին, բուժաշխատողները տոնում էին իրենց մասնագիտական օրը:
Բուժաշխատողները այդ օրը վերածել են իսկակական տոնի: Yerkir.am-ի տեղեկություններով` այդ օրը«Առողջապահության աշխատողների արհմիության»` ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո բուժաշխատողները գնացել են «Հարսնաքար» ու մի լավ քեֆ արել: Այն նույն «Հարսնաքար»-ում, ուր հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեցին երեք ռազմական բժիշկներ, որոնցից մեկի` Վահե Ավետյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Ասում են` առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քեֆից տեղյակ չի եղել և չի մասնակցել, իսկ երբ իմացել է` բարկացել է կազմակերպիչների վրա:




































