Լա Մանշ նեղուցի Ջերսի կղզում հայտնաբերվել է Եվրոպայի պատմության ընթացքում ամենամեծ գանձերից մեկը։ Գետնի տակ փորված թաքստոցից դուրս են բերվել մի քանի տասնյակ հազարավոր ոսկյա և արծաթյա մետաղադրամներ, որոնք թվագրվում են մոտավորապես մ.թ. 50 թվականով։ Այդ մետաղադրամների քաշը մոտավորապես 750 կգ է։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Գիտնականները նշում են, որ հայտնաբերված մետաղադրամները շրջանառության մեջ են եղել կելտերի մոտ, որոնք բնակեցրել են Ֆրանսիայի Բրետանի շրջանը։ Նրանք ասել են, որ այդ մետաղադրամները պահվել են թաքստոցում հավանաբար այն ժամանակ, երբ Հուլիոս Կեսարն արշավ էր կազմակերպում այս ուղղությամբ։
Փորձագետների գնահատականով՝ հայտնաբերված մետաղադրամները կարող են գնահատվել 5-16.5 մլն դոլար։







































