Ռուսաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյան The Beatles–ի կազմալուծվելուց 40 տարի անց մեղադրում է խմբին թմրադեղերի խնդրի առաջացման համար։
Mail Online-ը հաղորդում է, որ առողջպահության նախարարության աշխատակից Եվգենի Բրյուն պնդում է, որ խմբի համագործակցությունը Հնդկաստանի կրոնական տարբեր խմբերի հետ ստիպեց մարդկանց մտածել, որ հարկավոր է թմրադեղեր օգտագործել:
Բրյուն հայտնել է, որ խումբը մարդկանց ստիպել է մտածել, որ թմրադեղերի միջոցով հնարավոր է փոխել մարդու հոգեբանությունը: Նա ավելացրել է, որ այնուհետև այդ բիզնեսը սկսել է շահույթ բերել, որն էլ կապված է եղել հաճույքի հետ, և թմրադեղերի պահանջարկը մեծացել է:









































