Իլհամ Ալիևի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը դժգոհ է միջազգային կառույցների քաղաքականությունից, որոնք չեն օգտագործում իրենց լծակները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի վրա ազդելու համար:
Նրա կարծիքով, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը բավարար չափով չեն ներգործում Երևանի վրա,- հաղորդում է aze.az-ը:









































