Մեզանից շատերը դեռ հիշում են հանրահայտ Spice Girls խմբի երգերը: Նույնիսկ տարիներ անց խմբի երկրպագուների բանակը չի պակասել, իսկ այսօր Spice Girls-ը վերամիավորվել է, և աղջիկները 2008 թվականից հետո առաջին անգամ ամբողջ կազմով ներկայացել են հանրությանը՝ Լոնդոնի St. Pancras Renaissance հյուրանոցում, որտեղ նկարահանվել էր Wannabe երգի տեսահոլովակը: Հենց այդ երգով ել կներկայացվի Spice Girls-ի երգերի վրա հիմնված նոր մյուզիքլը:
Ըստ AP-ի՝ Viva Forever-ը պատմում է չորս ընկերների մասին, ովքեր առաջին անգամ նոյեմբերի 27-ին Լոնդոնի Piccadilly թատրոնում ներկայացան «Ես տաղանդ եմ» շոուին:
«Դա ավելին է, քան մենք կարող էինք պատկերացնել»,- ասել է Մելանին:
Ինչպես նշել է Վիկտորյա Բեքհեմը, շոուն կներկայացնի նոր սերնդի կանանց ուժը:










































