«Հասկանում եմ Ադրբեջանի դիրքորոշումը, սակայն Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ներգրավված կողմ չէ»,- APA-ին ասել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան:
Նա շեշտել է, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի գործադրած ջանքերին:
Կոբիան հիշեցրել է ԵՄ ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի՝ վերջերս Բաքվում ասած խոսքերը, ըստ որոնց՝ Եվրամիությունը կարգավորման գործընթացում կողմ է միջազգային իրավական նորմերի պահպանմանը:






































