ԱՄՆ-ն առաջիկա 20 տարիներին կկրկնապատկի նավթի արդյունահանումը դժվարանցանելի հարթակներում: Այս մասին ասվում է Էներգետիկ տեղեկատվության վարչության՝ նավթի դժվարհասանելի պաշարներին նվիրված զեկույցում:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, 2035 թ. այդպիսի հարթակներից նավթի արդյունահանումը կկազմի 1.23 մլն բարել օրական՝ 2012 թ. 720 հազար բարելի համեմատությամբ: Գնահատականները հիմնված են ընթացիկ տեխնոլոգիական և ժողովրդագրական միտումների վրա:
Թերթաքարային նավթի արդյունահանումն իր գագաթնակետին կհասնի 2020 թ.՝ օրական 6.7 մլն բարել:
Հորիզոնական հորատման և այլ տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել ԱՄՆ-ին թերթաքարային նավթ և գազ արդյունահանել անհասանելի հարթակներից, ինչը հանգեցրել է գազի գնի իջեցմանը և երկրում նավթի պաշարների ավելացմանը:









































