Նախկին բանկիր Յանիս Ստուրնարասը դարձել է Հունաստանի ֆինանսների նոր նախարար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցչին:
Ինչպես նկատում է The Wall Street Journal-ը, Ստուրնարասն Աթենքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է: Ավելի վաղ նա գլխավորել է Հունաստանի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարության խորհրդատվական խորհուրդը:
Reuters-ը վկայում է, որ Ստուրնարասը մասնակցել է Հունաստանը եվրոյի գոտուն միավորելու բանակցություններին:
Հունիսի 21-ին նշանակված ֆինանսների նախարար Վասիլիս Ռապանոսը հիվանդության պատճառով հունիսի 25-ին հրաժարվել էր պաշտոնից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 22-ին Ռապանոսը որովայնում ունեցած ցավերի պատճառով հիվանդանոց էր ընկել ու չի կարող մասնակցել Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին:
Նոր պաշտոնում Ստուրնարասը պետք է առաջին հերթին բանակցություններ վարի ԵՄ իշխանությունների հետ` Հունաստանին տրվելիք հակաճգնաժամային 130 մլրդ եվրոյի տրամադրման պայմանների փոփոխությունների շուրջ:











































