Tuesday, 30 06 2026
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել

Նավթային պատերազմներն և hարավկովկասյան տարածաշրջանը

Քսանյակի հերթական գագաթնաժողովի ժամանակ, անցած երկուշաբթի օրը Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները երկու ժամ տևած առանձնազրույցում քննարկեցին Սիրիայում ներքին քաղաքական ճգնաժամի ու քաղաքացիական պատերազմի կանխարգելման համար անհրաժեշտ քաղաքական գործընթացների ապահովման անհրաժեշտության, ինչպես նաև Իրանի շուրջ առաջացած խնդիրների մասին:

Լրատվությունից պարզ դարձավ, որ Բարաք Օբաման խուսափել է Ասադի ռեժիմի փոփոխության մասին ակնարկներից, որը նաև, ըստ վերլուծաբանների, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի և ռազմավարական գործընկերների առաջարկած բանաձևի նկատմամբ Ռուսաստանի կողմից գործադրված վետոյի արդյունքն է: Հանդիպման ընթացքում նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել նախագահ Օբամային Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու գործում Ռուսաստանին ցուցաբերած աջակցության համար: Ի հավելումն այս ամենին, պարոն Օբաման վստահեցրել է պարոն Պուտինին, որ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի առևտրային կապերի ու կարգավիճակի բարելավման գործում կաշխատի Կոնգրեսի հետ: Սրանք առաջին հայացքից չփոխկապակցված, բայց հետաքրքիր հայտարարություններ են, որոնց մասին կարելի է տարաբնույթ ենթադրություններ անել:

Տարածաշրջանում ակներև փոփոխությունների ու Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումների, Սիրիայում իրավիճակի ապակայունացման աշխարհաքաղաքական բացատրությունները բազմագործոն են: Այնուամենայնիվ, հարկ է այն դիտարկել այդ գործոններից մեկի` ռեսուրսների տնօրինման ու քաղաքական կշիռ ունենալու տարածաշրջանային նկրտումների տեսանկյունից, որտեղ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը ունեն հստակ հավակնություններ: ՕՊԵԿ-ի վիճակագրության համաձայն` Մերձավոր Արևելքը ապահովում է նավթի արտահանման 43 տոկոսը, որտեղ 2010թ. տվյալների համաձայն` Իրանը այդ տարածաշրջանում իր նավթային ռեզերվներով (20%) զիջում է միայն Սաուդյան Արաբիային (35%): Հատկանշական է, որ Ադրբեջանի ռեզերվները 2005-10թթ. կազմել են կայուն 7 մլրդ բարել, իսկ այդ նույն ժամանակահատվածում Իրանի պաշարների միայն աճը կազմել է 15 մլրդ բարել: Նավթային պաշարների պահանջարկի ու ներկրման տեսանկյունից առյուծի բաժինը Ասիական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին է պատկանում` կազմելով 40 տոկոս, որտեղ առաջին երեք տեղում են Ճապոնիան, Հնդկաստանն ու Հարավային Կորեան: Ներկրման տեսանկյունից երկրորդ տեղում են Արևմտյան Եվրոպայի, իսկ քաղաքական իմաստով ԵՄ անդամ երկրները` 25 տոկոս ներկրմամբ և Հյուսիսային Ամերիկան` 24 տոկոս ցուցանիշով: ՕՊԵԿ-ի վիճակագրության համաձայն` Միացյալ Նահանգների ներկրման ծավալներում հիմնական դերակատարները Վենեսուելան և Հյուսիսային Աֆրիկայի երկրներն են եղել, իսկ Իրանի նավթն ամբողջությամբ արտահոսել է ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Իմիջիայլոց, Միացյալ Նահանգները սպառում է հյուսիսամերիկյան ծավալների 92 տոկոսը, իսկ Ռուսաստանը Արևելյան Եվրոպայի 3 տոկոս ներկրման ծավալների մեջ, ըստ վիճակագրության, 4 տոկոսի պահանջարկ է ունեցել` մատնացույց անելով ռեզերվների առումով ինքնաբավությունը: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ նա նավթային շահեր չունի:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ազատ տնտեսական աշխարհակարգի ջատագովը հանդիսացող ԱՄՆ-ն և ազատ առևտրային ռեժիմից ծնունդ առած Առևտրի համաշխարհային կազմակերպության միջոցով Ռուսաստանին աջակցած պետությունը իր ռազմավարական գործընկերների հետ համատեղ կարող է զուգահեռել Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները տարանցիկ երկրների ու կորպորացիաների միջոցով նավթային ռեսուրսների տնօրինման հետ` համադրելով պետական բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ հռետորաբանությունը հանրության կողմից չվերահսկվող և ժողովրդավարական կառավարման մեխանիզմներ չունեցող միջազգային կորպորացիաների տնտեսական շահերի հետ: Դրանց թվին են պատկանում և իրենց շահույթով բազմաթիվ պետությունների բյուջեները գերազանցող` կորպորացիաների առաջին հնգյակում գտնվող նավթային այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Էքսոն-Մոբիլը, ԲիՓի-ն, Շեվրոնն ու Շելը:

Հատկանշական է, որ բրիտանական ԲիՓի միջազգային կորպորացիան և ամերիկյան Էքսոն-Մոբիլը տնօրինում են նավթարդյունահանման համաշխարհային շուկայի կեսից ավելին (29-ական տոկոս), իսկ նավթամշակման առաջատարը Էքսոն-Մոբիլն է` 41 տոկոսով: Ավելին` այդ նավթային հսկաները Իրանում որևէ ներկայացվածություն չունեն, սակայն ԲիՓի-ն ունի մասնաճյուղեր Չինաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում: Ռուսական ՏՆԿ-ԲիՓի ուղղահայաց կառավարմամբ համատեղ կորպորացիան նեոլիբերալ տնտեսական աշխարհակարգի պայմաններում բնական քաղաքական ազդեցություններ է գոյացնում և այդպիսով այլ գործոնների թվում արդիականացող ու նավթային արդյունաբերության հենքի վրա զարգացող Ռուսաստանի համար մեծացնում տարածաշրջանային քաղաքական դերակատարության հրամայականը: Ռուսաստանը կարող է իր տնտեսական կորպորատիվ շահերի սպասարկմամբ վստահելի գործընկեր դառնալ արևմուտքի համար` փոխարենը ստանալով այս տարածաշրջանում իր գերակայության վերահաստատման քաղաքական կորցված կշիռը: Այն լրացուցիչ լծակներ կտա ԱՄՆ-ին Հարավային Ամերիկայի պոպուլիստական ռեժիմների հետ հարաբերություններում, Արևմուտքի գործընկերը հանդիսացող և Չինաստանի հետ մրցակցող Հնդկաստանի ու այդ ամենում Մերձավոր Արևելքի միջոցով Չինաստանին հավասարակշռող Ռուսաստանին: Այդ ամենին կարելի է գումարել օրերս Ռուսաստանի պաշտպանության նախարարության որոշումը Գաբալայից հեռացնել տեղակայված սպայակազմն ու Իսրայելի կողմից ադրբեջանական բանակի սպառազինման լուրերը: Արդյոք սա չի՞ մատնանշում Ադրբեջանում ԲիՓի-ի այլընտրանքի չեզոքացման փաստը և Ռուսաստանի հյուսիսկասպյան ու Ուրալից արևելք ընկած նավթամշակման կորպորատիվ շահերի հաղթանակը: Համենայնդեպս, Լոս Կաբոսում փոխանակված մտքերից հանրությանը հասած պատառիկները նման ենթադրությունների տեղիք են տալիս: Սա, բնականաբար, հետևանքներ է առաջացնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման վրա:

Ակնհայտ է, որ Ռուսաստանին Արևմուտքից շատ խաղաղ Կովկաս ու ռազմավարական գործընկեր է պահանջվում: Վրաստանն այս առումով արդեն իսկ բացառված տարբերակ է, գոնե Սաակաշվիլիի կառավարման շրջանում, իսկ Ադրբեջանն էլ արդեն ի վնաս Իրանի Իսրայելի հետ քաղաքական ավանտյուրա է նախապատրաստում` շահարկելով Լեռնային Ղարաբաղի հարցն ու ակնհայտ հրահրելով զինված հակամարտության սանձազերծում, որը թույլ կտա Իրանի թիկունքում տեղակայել խաղաղապահ զորքեր: Այսպիսով, ալիևյան կլանն այս նավթային պատերազմում կորպորատիվ շահերի պայքարում հավանաբար իր մասնաբաժինն է փորձում կորզել: ԲիՓի-ն տնտեսական առումով երկու այլընտրանքին էլ պատրաստ է, բայց Ռուսաստանը պիտի փորձի նավթային ռեսուրսների ու դրանց տարհանման տնտեսական լծակների տնօրինմամբ նաև մեծացնել իր քաղաքական կշիռը միջազգային հարաբերություններում: Հայաստանը այս ամենում կարող է հավակնել տարածաշրջանում հավասարակշռողի դերը ստանձնել ու խաղաղության ապահովման երաշխավորը դառնալ` գոյացնելով նոր հակակշռող եռանկյունի և դուրս գալով ռեսուրսային ու քաղաքական շրջափակումից: Այս ամենը ենթադրում է, որ այս վարչակարգը կկարողանա զոհաբերել ներքին կլանային փոքրիկ «շաքարավազային-օլիգարխիկ» շահերն ու խաղալիքից վերածվել խաղացողի: Բայց դատելով ներքին քաղաքական զարգացումներից ու փոքրիկ իշխանիկների սպասավորը դարձած քաղաքական համակարգից` այդ հեռանկարը մեծապես վտանգված է, եթե մեր երկրում այլ զարգացումներ չարձանագրվեն: Համենայնդեպս, մի բան պարզ է, Ռուսաստանին այսպիսի ռեժիմ պետք չէ, և վերջինս փորձելու է նոր գործընկերներ որոնել:

Փաստաթուղթ 1

Փաստաթուղթ 2

Հեղինակը ՀՅ Դաշնակցություն կուսակցության անդամ է, քաղաքագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում