Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դավ է նյութել՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը կանխելու համար:
Կոալիցիայի կազմում ներառված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Սաակաշվիլին նախընտրական կամպանիայի ժամանակ «Վրացական երազանքին» տուգանած Վերահսկիչ պալատը վերածել է քաղաքական ոստիկանի, որի նպատակը գլխավոր մրցակիցներից ազատվելն է:
Ալասանիան այդ ամենը որակել է որպես քաղաքական բռնության ակտ և ընտրություններն անմրցունակ դարձնելու ուղիղ փորձ: Ալասանիայի խոսքերով՝ իշխանությունները խուճապի մեջ են, քանի որ իրենք ցանկանում են հոկտեմբերյան ընտրություններով սկսած իշխանափոխության գործընթացն ավարտին հասցնել 2013 թվականին պլանավորված նախագահական ընտրություններով:








































