Շվեդիայի ոստիկանությունը միացել է կորած խաղալիք արջի որոնման աշխատանքներին: Փափուկ խաղալիքը պատկանել է տեղացի երիտասարդ բնակչուհուն: Ինչպես գրում է The Local-ը, կորած խաղալիքի մասին հայտարարությունն ու լուսանկարը տեղադրվել է Ստոկհոլմի կենտրոնական շրջանի անվտանգության մարմինների Facebook-ի պաշտոնական էջում:
Խաղալիքը կորել է հունիսի սկզբին: Նկատելով խաղալիքի բացակայությունը, նրա տերերը հայտարարություն էին փակցրել քաղաքի տարբեր հատվածներում: Իրավապահները տեսնելով հայտարարությունն ու լուսանկարը՝ դրանք տեղադրել են սոցցանցի իրենց էջում: Նրանք տեքստային հաղորդագրությամբ կոչ են արել Շվեդիայի մայրաքաղաքի բնակիչներին միանալ արշավին և օգնել աղջկան շուտ գտել խաղալիքը:
Աղջկա ծնողները շնորհակալական խոսքեր են ուղղել ոստիկանությանը: Խաղալիքը դեռևս չի գտնվել:










































