Երեկ՝ ժամը 19.30-ի սահմաններում, Սևանա լճի ափից քիչ հեռու կախվելու միջոցով ինքնասպան եղած մի տղամարդու դիակ է գտնվել:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ տղամարդը Մասիսի բնակիչ է եղել, ծնված 1953 թվականին: Նա Սևան է եկել հունիսի 23-ին, տնակ վարձել, սակայն հունիսի 25-ին նրան արդեն ոչ ոք չի տեսել: Ավելի ուշ նրան գտել են արդեն կախված վիճակում:
Դեպքի վայրում գտնված քաղաքացու հեռախոսից կատարված զանգերից պարզ է դարձել, որ տղամարդը խոշոր պարտքեր է ունեցել։ Նա Մասիսի շուկայում առևտուր է արել:








































