Ֆրանսիական L’Equipe պարբերականի փոխանցմամբ՝ Դիդիե Դեշամը որոշում է կայացրել հրաժարվել «Մարսել»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: 43-ամյա մասնագետն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է ակումբի նախագահ Վենսան Լաբրյունին:
Դեշամը «Մարսել»-ի հետ գործող պայմանագիր ունի, որի ժամկետն ավարտվում է 2014 թվականին:
2011/12 թվականների մրցաշրջանում Դեշամի գլխավորած ֆրանսիական ակումբը զբաղեցրել է ազգային առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: Ընդ որում, «Մարսել»-ը նվաճել է Ֆրանսիայի Լիգայի գավաթը:








































