Ամերիկացի ռազմական դատավորը, որը քննում է WikiLeaks-ի աղբյուր Բրեդլի Մենինգի գործը, խնդրել է մեղադրող կողմին ցույց տալ, որ նա Մենինգի պաշտպանությանն է ներկայացնում բոլոր անհրաժեշտ նյութերը:
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Ավելի վաղ Մենինգի փաստաբանները պնդում էին, որ իրենցից թաքցնում են կառավարական տվյալները, որոնք կարող են վճռորոշ լինել տվյալ գործի քննության համար:
Համաձայն դատարանի որոշման` պաշտպանությանը պետք է տրամադրվեն ԿՀՎ-ի, Դաշնային հետաքննությունների բյուրոյի, ԱՄՆ Պետդեպարտամենտի ու հակահետախուզական վարչության գերատեսչության նյութերը, որոնք զբաղվում են WikiLeaks-ի միջոցով վերջին արտահոսքի գնահատմամբ:







































