Գերմանական լրատվամիջոցներն ահազանգում են: Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնության կիսաեզրափակչի շրջանակներում Գերմանիայի ազգային թիմը հանդիպում է ունենալու Իտալիայի հավաքականի հետ:
Իսկ անհանգստանալու պատճառն այն է, որ արդեն 17 տարի է՝ գերմանացիներին չի հաջողվում առավելության հասնել իտալացիների նկատմամբ: Վերջին անգամ Գերմանիայի հավաքականը հաղթել է Իտալիայի ընտրանուն 1995 թվականի հունիսի 21-ին:
Իրավիճակն ավելի վատ է խոշոր մրցաշարերում: Իտալացիների հետ անցկացրած 7 հանդիպումներում Գերմանիայի ընտրանին չի գրանցել անգամ 1 հաղթանակ: Իտալացիները հաղթել են 3 անգամ, իսկ 4 անգամ գրանցվել է ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության կիսաեզրափակիչում նույնպես գերմանացիները հանդիպում են ունեցել Իտալիայի հավաքականի հետ և զիջել են նրանց 2:0 հաշվով:
«Եվրո-2012»-ի կիսաեզրափակչի Գերմանիա-Իտալիա հանդիպումը կայանալու է հունիսի 28-ին Վարշավայում:








































