Պարագվայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին անվստահություն հայտնելու խորհրդարանի որոշումը և մերժել է Լուգոյի հայցադիմումը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ուրբաթ օրը երկրի խորհրդարանը վերջնականապես զրկեց Լուգոյին երկրի նախագահի պաշտոնից՝ մեղադրելով նրան ոստիկանների և գյուղացիների միջև բախումների ժամանակ ցուցաբերած անգործության մեջ, ինչի հետևանքով զոհվել էին բազմաթիվ մարդիկ։
Հայցադիմումում Լուգոն պնդում էր, որ իրեն այդ պաշտոնից զրկել են անօրինական կերպով, քանի որ հնարավորություն չեն տվել պատրաստվել` պաշտպանվելու համար այդ մեղադրանքներից։ Նախկին նախագահն ասել է, որ մտադիր է վերադարձնել այդ պաշտոնը։
Հիշեցնենք, որ Պարագվայի հարևան երկրներն այս գործընթացը որակել են պետական հեղաշրջում։









































