Շոտլանդացի արիստոկրատը, ով Ջեյմս Բոնդի նախատիպն է հանդիսացել, մահացել է 87 տարեկան հասակում:
Կոմս Ռոբին դե լա Լաննե Միրրլեսը մահացել է ծերանոցում՝ շաբաթ օրը:
Կոմսը միշտ օնել է Ջեյմս Բոնդի մասին գրքերի հեղինակ Յան Ֆլեմինգին, երբ վերջինս աշխատում էր լրտեսի մասին պատմությունների վրա:
Հարկ է նշել, որ կոմս Ռոբինը, հնարավորություն ունենալով ապրել մեծ ամրոցում, նախընտրում էր իր փոքրիկ ֆերման, որն էլ ապաստան է եղել աշխարհի ամենահայտնի լրտեսի նախատիպի համար:









































