Վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլու կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան նախընտրական քարոզարշավի շրջանակներում հուլիսի 1-ին հերթական ակցիան կանցկացնի պատմական Մցխեթ քաղաքում: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իվանիշվիլու մամլո քարտուղար Մայա Փանջիկիձեն:
«Մցխեթի քաղաքապետարանը մեզ քաղաքի կենտրոնական հրապարակում ակցիա անցկացնել թույլ չի տվել: Նախապես կարող եմ ասել, որ «Վրացական երազանքի» ակցիան տեղի կունենա Մցխեթի թատրոնի տարածքում: Մենք արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք, սակայն պաշտոնական նամակին սպասում ենք մինչև հուլիսի 1-ը»,- հայտարարել է Փանջիկիձեն:
Մեկնաբանելով կենտրոնական հրապարակում ակցիան անցկացնելու մերժումը՝ Փանջիկիձեն հայտարարել է, որ «իշխանություններն արհեստականորեն խնդիրներ են ստեղծում, ինչն արդեն ավանդույթ է դարձել «Վրացական երազանքի» ակցիաներից առաջ:









































