Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շների տասից ութը վարքի հետ կապված խնդիրներ ունի: Այդ իսկ պատճառով ստեղծվել է հակադեպրեսանտների մի նոր շարք՝ հատուկ կենդանիների համար: Նոր դեղամիջոցները Մեծ Բրիտանիայում հասանելի կլինեն արդեն այս տարվա վերջին:
Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ Prozac հիշեցնող դեղորայքը կօգնի Մեծ Բրիտանիայի շների 80 %-ին։ Այսինքն մոտ ութ միլիոն շուն կազատվի իր խնդիրներից՝ կապված վարքի հետ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարդու լավագույն ընկերոջ «անկարգությունները», ինչպիսիք են հաչելը, իր իսկ պոչի հետևից ընկնելը, երբեմն նույնիսկ ինքնաանդամահատումը, հաճախ կապված են լինում հոգեբանական խնդիրների հետ, ինչպիսիք են անհանգստությունն ու վախը:









































