Wednesday, 17 06 2026
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

ԵՄ-ն ընդունում է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթը

Արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր ընդունել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթն ու այն իրականացնելու գործողությունների ծրագիրը: Առաջին անգամ է, որ Եվրոպական միությունն ընդունում է միասնական ռազմավարական փաստաթուղթ այս կենսական կարևորության քաղաքականության վերաբերյալ՝ իրականացման նմանօրինակ ընդգրկուն գործողությունների ծրագրով:

«Մարդու իրավունքները ինձ համար հատուկ կարևորություն ունեցող ուղղություններից մեկն է իրենից ներկայացնում է մի արծաթե շարան, որն առկա է արտաքին հարաբերություններ բնագավառում մեր կողմից իրականացվող բոլոր գործողություններում: Այս ընդգրկուն փաթեթի ըդունմամբ` մենք ցանկանում ենք բարձրացնել ԵՄ-ի մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությունը: Փաստաթուղթն ու Գործողությունների ծրագիրը իրականացնելու նպատակով նաև առաջարկել եմ նշանակել մարդու իրավունքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ և ակնկալում եմ , որ շուտափույթ նշանակում»,-փաթեթի ընդունումից հետո ասել է Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը:

Փաստաթուղթը սահմանում է սկզբունքներ, նպատակներ և առաջնահերթություններ, որոնք մշակվել են` բարելավելու ԵՄ քաղաքականության արդյունավետութունն ու հետևողականությունը և այն դարձնելու մի համահունչ քաղաքականություն առաջիկա տաս տարիների ընթացքում: Դրանք ներկայացնում են միահամուռ հիմք ԵՄ անդամ-պետություններւ և ԵՄ հաստատությունների կողմից հիրավ հավաքական ջանքեր իականացնելու համար: Ռազմավարական փաստաթուղթը նաև խարսխում է քաղաքացիական հասարակության հետ իրական համագործակցության հանձնառություն: Փաստաթուղթը նախագծված է լինել ընթեռնելի և հանրամատչելի:

Ռազմավարական փաստաթղթի հիմնական ենթակետերն են.

Մարդու իրավունքները ԵՄ քաղաքականության ներքո
Մարդու իրավունքների հաըմնդանրության խթանում
Հետևողական նպատակների հանձնառում
Մարդու իրավունքները ԵՄ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում
Մարդու իրավունքների բնագավառում ԵՄ առաջնահերթությունների իրականացում
Երկկողմ գործունեություն
Գործունեություն բազմակողմ հաստատությունների ներքո
ԵՄ միասնական գործունեություն

Ռազմավարական փաստաթղթի հիմքում ընկած է «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԵՄ արտաքին քաղաքականության գործողությունների կենտրոնում` ավելի արդյունավետ մոտեցում» խորագրով համատեղ հաղորդագրությունը: Այն ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին՝ Քեթրին Էշթոնի առաջարկությամբ: Այն իր հերթին հանդիսանում է դեռևս 2010թ.-ի մարտին Կորդոբայի Գյումնիխ քաղաքում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման ժամանակ մեկնարկած երկարատև խորհրդակցությունների արդյունք:

ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագիրը բաղկացած է 36 գլխից, ներառելով 97 միջոցառում, որոնք մշակվել են ԵԱԳԾ խորհրդակցությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ` կիսելով իրականացման պատասխանատվությունը: Ոչ-պաշտոնական խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ՀԿ-ների հետ: Գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Գործողությունների ծրագրի պահանջներից մեկը այն է, որ ԵՄ-ն իր տարեկան զեկույցում պետք է ներկայացնի մարդու իրավունքերի ու ժողովրդավարության վերաբերյալ իր առաջընթացը նպատակների իրականացման հարցում: Սա հնարավորություն կընձեռի ԵՄ քաղաքականության բոլոր համախոհներին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը, գնահատել ԵՄ գործողությունների ծրագրի ազդեցությունը և նպաստել հետագա առաջնահերթությունների սահմանմանը:

Ընդհանուր տեղեկություն

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթղթի ընդունումը անկյունաքարային է ԵՄ քաղաքականության համար: Մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմայով ԵՄ-ն բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել, սակայն դրանք վերաբերել են հստակ հարցերի կամ պետությունների:

Ժամանակի ընթացքում, ԵՄ-ն մշակել է նաև մի շարք “ուղեցույցներ” և այլ քաղաքականության ուղղություններ, բայց միասնական ռազմավարական փաստաթղթի ընդունուման նախադեպ չի գրանցվել: Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ն հավատարիմ է Լիսբոնյան համաձայնագրի իր խոստումին, համաձայն հետևյալ հանձնառությանը. “Միության գործողությունները միջազգային ասպարեզում պետք է առաջնորդվեն այն սկզբունքներով, որոնք ոգեշնչել են իր իսկ ստեղծումը զարգացումն ու ընդլայնումը և որոնք ԵՄ-ն փորձում է սփռել ամբողջ աշխարհով մեկ. ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, համընդհանուր և անքակտելի մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ, մարդկային արժանապատվության հարգանք, հավասարության և համերաշխության սկզբունքներ, հարգանք Միացյալ ազգերի խարտիայի և միջազգային իրավուքնի նկատմամբ”:

Ռազմավարական փաստաթղթի և գործողությունների ծրագրի իրականացմանն օժանադակելու համար ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է նշանակել Մարդու իրավուքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Սրա նպատակն է բարձրացնել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությւոնը: Շարունակելիության նկատառումներով առաջարկվել է նշանակման նախնական ժամկետը սահմանել 2 տարի:

ԵՄՀՆ-ն պետք է ունենա լայն և ճկուն լիազորություններ` հանգամանքներին հնարավորին չափով հարմարվելու կարողությամբ: Նա պետք է նաև սերտ համագործակցի ԵԱԳԾ-ի հետ` ստանալով լիարժեք օժանդակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում