Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ ոստիկանության գնդապետ Կարուշ Վարդանյանին: Այս մասին տեղեկացնում է News.armeniatv.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Սայաթ Գարեգինյանը:









































